Տեսակամուրջ. «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում»

Sputnik Արմենիա մամուլի կենտրոն
Sputnik
Օրերս Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկել են ԵԱՏՄ–ՇՀԿ համագործակցության հեռանկարները մի շարք առաջնահերթ ուղղություններով, մասնավորապես, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների, առևտրի և ներդրումների ֆինանսավորման, գործարար շրջանակների և երիտասարդության փոխգործակցության ամրապնդման ոլորտում: Միխայիլ Մյասնիկովիչը նաև հանդիպման ընթացքում առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային-լոգիստիկ մեգանախագիծ, որը կոչված է միավորել Եվրասիական տարածաշրջանի տարածքը:
Ինչպե՞ս կընթանա աշխատանքը նշված առաջնահերթ ուղղություններով: Որքանո՞վ կօգնեն մաքսային տարանցման, տրանսպորտային միջանցքների և երթուղիների թվայնացման ոլորտում ԵՏՀ-ի մշակումները տրանսպորտային-լոգիստիկ նախագծին: Համագործակցության ի՞նչ հնարավորություններ կստեղծի ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև հուշագրի ստորագրումը:
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ընթացքում:
Բանախոսները Մոսկվայում.
- ԵՏՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյով,
- ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյան։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։