ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Դուբլինում հակաիմպերիալիստական կազմակերպության ակտիվիստները, ի նշան բողոքի անգլիական միապետության դեմ, Լիֆֆի գետն են նետել դագաղի մակետ (մուլյաժ), որի վրա գրված է․ «Հանգչիր խաղաղությամբ, Բրիտանական կայսրություն»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով «Sky News» հեռուստաալիքին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել բողոքի երթի ժամանակ: Մասնակիցները հայտարարել են, որ նրանք նույն ակցիան են իրականացրել, ինչ քաղաքական ակտիվիստները 1897 թվականին Վիկտորիա թագուհու քաղաք կատարած այցի ժամանակ:
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ցույցերի մասնակիցները բողոքել են, որ Իռլանդիայում Եղիսաբեթ 2-րդի պատվին իջեցվել են դրոշները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի մահվան մասին, որը երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Արքայազն Չարլզը դարձավ թագավոր, նրա կինը՝ Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։