ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր ապանել են ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, կապիտան Սիփան Սարիբեկյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 19:20-ի սահմաններում, «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից և սպանվածը Սիփան Սարիբեկյանն է:
Ենթադրյալ հանցագործի ինքնությունը և սպանության դեպքի վայրը ևս պարզվել են։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: