ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 17:10 –ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա:
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայյտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվել է։ Լիլիթ Զ.-ն 2-րդ հարկում մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: