Չի անձրևի. եղանակի տեսություն

Աշունը Երևանում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտոմբերի 20–ի գիշերը եղել է 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։