Արարատ քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. մահացել է 1 տարեկան երեխա

Արարատ քաղաքում ավտոմեքենաներ են բախվել, կա զոհ
«Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 09։35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Արարատ քաղաքում ավտոմեքենաներ են բախվել, կա զոհ
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1985 թ.) բախվել է «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենային (վարորդ՝ Ռ․ Թ․, ծնված 1985 թ.)․ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Շ․-ն (ծնված 2021 թ.) տեղում մահացել է:
Արարատ քաղաքում ավտոմեքենաներ են բախվել, կա զոհ