Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը մեկնարկել է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում
Հանդիպումը կայանում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար։
Այնտեղ նա հանդիպելու էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: