Պենտագոնը ամերիկյան ընկերություններին կոչ է անում հրաժարվել ՉԺՀ-ից ստացվող նյութերից

Պենտագոն
Կապալառուներն արդեն իսկ հայտարարում են, որ հրաժարվում են չինական միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններին կոչ է անում սահմանափակել չինական նյութերի օգտագործումը իրենց արտադրությունում։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին:
Նշվում է, որ Պենտագոնը սկսել է արհեստական ինտելեկտ օգտագործել կապալառուների կողմից օգտագործվող ինքնաթիռների, էլեկտրոնիկայի և հումքի մասերի ծագումը որոշելու համար: Պաշտպանության նախարարությունը ցանկանում է համոզվել, որ այդ բաղադրիչները չեն մատակարարվել Չինաստանից կամ «այլ հավանական հակառակորդներից»:
Ըստ պարբերականի` կապալառուները հայտարարում են, որ հրաժարվում են աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի` Չինաստանի միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից:
Տակառ գլորել. ԱՄՆ-ն կրկին նավթային ռեզերվին է դիմում
Թերթը նշում է` ամենամեծ խնդիրը, որին բախվում Է Պենտագոնը չինական նյութերից հրաժարվելու դեպքում, այն է, որ ԱՄՆ–ն հազվագյուտ տարրերի մատակարարման հարցում 80 տոկոս կախվածություն ունի Չինաստանից. այդ տարրերը մագնիսներում օգտագործվում են զենքի ուղղորդման համակարգերի համար, ինչպես նաև առևտրային նպատակներով, էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:
Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալի միջոցներ է ներդրել հազվագյուտ տարրերի արդյունահանման և վերամշակման մեջ և մատակարարումների շղթայի առաջատարն է ամբողջ աշխարհում:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Պենտագոնը ժամանակավորապես դադարեցնում է «Lockheed Martin» կորպորացիային F-35 ինքնաթիռների մատակարարումը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կործանիչի բաղադրիչներից մեկում օգտագործվել է Չինաստանում արտադրված համաձուլվածք, ինչը խախտում է պաշտպանության ոլորտում գնումների դաշնային կանոնները:
Գերմանիան առաջարկում է պատժել Թուրքիային ՇՀԿ–ին անդամակցելու ցանկության համար