Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 33-35, երեկոյան՝ 27-29 աստիճան։