Մահացել է ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը

Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Գրիգորյանը Հայաստանի ոսկերչության բնագավառում ընկալվում է որպես գործի նվիրյալ ու քաղաքակիրթ բիզնեսի կազմակերպիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը։
Հայտնում է Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբը։
Գրիգորյանը Հայաստանի ոսկերչության բնագավառում ընկալվում է որպես գործի նվիրյալ ու քաղաքակիրթ բիզնեսի կազմակերպիչ։
Կանգնած լինելով մեր անկախ պետականության տնտեսության ձևավորման ակունքներում` նա որպես փորձառու արդյունաբերող, կարողացավ Երևանի ոսկերչական գործարանը զերծ պահել տնտեսական ցնցումներից` ստանձնելով գործարանի ղեկավարումը ՀՀ անկախացումից հետո։