Ինչպես է Արևմուտքն օգնում Ուկրաինայի ԶՈւ–ին. հետախույզը մանրամասներ է ներկայացրել

Ուկրաինական բանակը մեծ քանակությամբ արևմտյան էլեկտրոնիկա, զենք, դեղեր և պարենամթերք է ստանում:
Sputnik
Ուկրաինական զորքերի տրամադրության տակ մեծ քանակությամբ արևմտյան էլեկտրոնիկա, դեղամիջոցներ, զենք և սննդամթերք կա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԶՈւ հետախուզական ստորաբաժանման մարտիկներից մեկը` Լադան ծածկանունով:
«Արևմուտքը լրջորեն սնուցում է նրանց, շատ բան կա` էլեկտրոնիկա, դեղամիջոցներ. նրանց մոտ դա լավ է զարգացած, բավականին լավ»,- պարզաբանել է զինվորականը:
Գործակալության զրուցակիցն ասել է, որ ինքը որպես ռազմավար ոչինչ չի վերցնում: «Մի անգամ տեսանք, որ «Ջավելին» էր ընկած (ամերիկյան շարժական հակատանկային համալիր. խմբ.), տղերքից մեկը փորձեց բարձրացնել: Տակը «անակնկալ» կար, արդյունքում այդ տղան զոհվեց: Այդ պատճառով ես աշխատում եմ առհասարակ ոչնչի ձեռք չտալ: Բայց ընդհանրապես բախվել եմ, ասենք, լեհական մեկանգամյա նռնականետի, «Կոմար» է կոչվում: Տեսել եմ այն, «Ջավելիններ» եմ տեսել, մեր` ձեռքի հակատանկային ականանետների չեխական ենթատեսակն եմ տեսել: Դիպուկահարի հրացան ենք տեսել, ինքս անձամբ ձեռքումս բռնել եմ, ամերիկյան էր»,- նշել է նա։
Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողության անցկացման ֆոնին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային: Նախագահ Ջո Բայդենը լենդ-լիզի մասին օրենք էստորագրել, Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության համար տասնյակ միլիարդավոր դոլարներ է հատկացնում: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արևմտյան սպառազինությունների մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ զենքով լի փոխադրամիջոցները օրինական թիրախ են դառնում ռուսական բանակի համար:
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության ապացույցներ է ներկայացրել