ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում գրառում անելու համար հուշաթերթիկից է օգտվել և թաքուն արտագրել տեքստը։ ABC հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել։
Նշվում է, որ սրահի մուտքի մոտ, որտեղ գտնվում է ցավակցական գիրքը, ԱՄՆ նախագահը բաճկոնից հանել է հուշաթերթիկը և տեքստն արտագրել ցավակցական գրքում։
Ավելի վաղ Բայդենը դիմել էր հուշաթերթիկի օգնությանը, երբ ցավակցություն էր հայտնել ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II մահվան մասին, որը երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Արքայազն Չարլզը դարձավ թագավոր, նրա կինը՝ Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։