Թայվանի հարավ–արևելյան մասում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է տեղի օդերևութաբանական ծառայությունը։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունն էլ հայտնել է երկրաշարժի 7.2 մագնիտուդ ուժգնության մասին։
Ցունամիի առաջացման հավանականության մասին նախազգուշացում է տարածվել։ Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն արդեն հրապարակում է առաջին կադրերը Թայվանից։