Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ, լուսանկարներ

Նրան ուղեկցել են Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը, ամերիկյան պատվիրակության անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Փելոսին ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը, ամերիկյան պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։
Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Նենսի Փելոսին շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Երկօրյա այցով Հայաստան ժամանած ամերիկացի բարձրաստիճան հյուրերն այսօր ընդլայնված կազմով հանդիպում են ունենալու Ազգային ժողովում։ Նախատեսվում է նաև հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը:
1 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

2 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

3 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

4 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

5 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

6 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

7 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

8 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

9 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11 / 11

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր