Ջերմաստիճանը 3–4 աստիճանով բարձրանալու է. եղանակի տեսություն

ԱԻՆ–ից հայտնում են, որ մի քանի օրից կսկսվեն անձրևները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +31...+33, գիշերը` +15...+17 աստիճան տաքություն։
Երևանում երթևեկության կարգի փոփոխություն կլինի Արաբկիրում և Խորենացի-Զաքյան խաչմերում