Տեղումներ դեռ մի քանի օր չեն լինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 29-31, երեկոյան՝ 23-25 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 29-31, երեկոյան՝ 23-25 աստիճան։