Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին

Ռայիսին նշել է, որ Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել են Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահի պաշտոնական կայքից։
Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է պատեռնալիզմին։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է հենց իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,–ասել է Ռայիսին։
Նրա խոսքով` Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ, Իրանն իր հարևանների բարեկամն է։
Միաժամանակ, Ռայիսին նշել է, թե ողջունում է «Ղարաբաղի տարածքի ազատագրումը»։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
Հայաստանը պետք է հստակեցնի, թե ի վերջո ինչ է ուզում ՇՀԿ–ից. քաղաքագետ
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: