Խերսոնի շրջանի իշխանության տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով վիրավորում է ստացել աշխատանքի դեպարտամենտի պետը, զոհվել է նրա վարորդը: Շենքերից մեկը վնասվել է, ապակիները կոտրվել են։
Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ հարձակման համար օգտագործվել է ամերիկյան HIMARS համալիր։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 28-ի երեկոյից գնդակոծում են Խերսոնի մարզի մի քանի բնակավայրերը։ Ավերվել են դպրոցներ, սոցիալական ենթակառուցվածքներ, վնասվել են բնակելի տներ։ Սեպտեմբերի 3-ին հրթիռային հարված է հասցվել Խերսոնի բնակելի թաղամասերին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 204-րդ օրը։