Թուրքիայից Եվրոպա միգրանտներին ապօրինի տեղափոխող հանցավոր ցանց է բացահայտվել

Ուղևորներն օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով էին տեղափոխում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հանցավոր ցանց է բացահայտվել, որն ապօրինի կերպով դիվանագիտական կեղծ անձնագրերով Եվրոպա միգրանտների էր տեղափոխում։ Այս մասին ասվում է Եվրոյուստի կայքում այսօր հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
«Եվրոյուստի և Եվրոպոլի աջակցմամբ, դատական և իրավապահ մարմիններն Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում հանցավոր ցանց են ոչնչացրել, որը ներգրավված էր կեղծ փաստաթղթերով միգրանտների ապօրինի տեղափոխման և փողերի լվացման մեջ», – նշվում է փաստաթղթում։
Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով Թուրքիայից տեղափոխում էին երկու մասնավոր ինքնաթիռներով։ Յուրաքանչյուրի համար հանցագործները 20 հազարական եվրո էին վերցնում։ Միգրանտներին տեղափոխում էին եվրոպական երկրներ, որտեղ նրանք հրաժարվում էին կեղծ փաստաթղթերից և ապաստան խնդրում։
Ենթադրաբար, 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր նման 5 օպերացիա է իրականացվել եվրոպական 5 երկրներում։
Փաստաթղթում ասվում է, որ հանցավոր խմբավորումը կասկածվում են նաև չեկերի, ավիատոմսերի կեղծման և հյուրանոցներին վճարում չկատարելու մեջ։
Չարագործներին ձերբակալել են սեպտեմբերի 13-ին։ Երկու մարդ ձերբակալվել է Բելգիայում, երեքը` Իտալիայում։ Բացի այդ իրավապահ մարմիններն առգրավվել են երկու ինքնաթիռ, 7 խուզարկություն կատարել և հայտնաբերել փաստաթղթերի կեղծման սարքեր, ինչպես նաև առգրավվել 80 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ։ Եվս 173 հազար եվրո Իտալիայում է սառեցվել։