Մի քանի օր չի անձրևի. եղանակի տեսություն

Արամի փողոցը. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
սեպտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։
Քամին արևմտյան է, 2-5մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 16–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։