ԼԺՀ մայրաքաղաքի կենտրոնում՝ գլխավոր դատախազության շենքում, պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ուժայինները շրջափակել են թաղամասը։
«Նախնական տվյալներով՝ զոհեր կան», - Telegram-ում գրել է ԼԺՀ Ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն:
Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ու փրկարարական ծառայությունների աշխատակիցներ: