Հայաստանում կհիմնեն սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ

Ռեֆերենս լաբորատորիաները կհերքեն կամ կհաստատեն այլ լաբորատորիաների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ կհիմնեն։ Նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավար
Այդպիսի լաբորատորիաները նշանակվում են լիազորված մարմինների կողմից ապրանքների (պարենային և ոչ պարենային) կրկնակի վերլուծության համար։ Դրանց նպատակն է տնտեսվարողներին հնարավորություն տալ բողոքարկել սովորական լաբորատորիայում կատարված վերլուծությունը։
Ռեֆերենս լաբորատորիաները կհերքեն կամ կհաստատեն այլ լաբորատորիաների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։
Այս պահին Հայաստանում նման լաբորատորիաներ չկան, ուստի բողոքարկման հնարավորություն չկա։
Լաբորատորիաներին այդ կարգավիճակը կշնորհի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Սպանդանոցների տերերը վաճառո՞ւմ են «5-րդ ձևը». ՍԱՏՄ-ն խստացնելու է ստուգումները
Դրա համար ռեֆերենս լաբորատորիաները պետք է հավատարմագրվեն ISO 17025-ի պահանջներին համապատասխան և ազգային չափանիշներին նույնպես համապատասխանեն։
Այդ լաբորատորիները պետք է ներառված լինեն Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ունենան ռեֆերենս գործունեության ոլորտում համապատասխանության գնահատման առնվազն 5 տարվա փորձ։