Բախում ոստիկանների հետ Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան մոտ. հայերին թույլ չեն տվել մոտենալ

Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել բավականաչափ մոտենալ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքին։
Sputnik
Լիբանանի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Տեսանյութը տարածել են մի շարք իրանական Telegram-ալիքներ։
Տեսանյութում երևում է, որ ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել բավականաչափ մոտենալ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքին, բախումներ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։