ԱԱԾ-ն աճուրդի է հանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր մարզահամալիրը

ՀՀ ԱԱԾ շենքը
6,8 հազար քմ մակերեսով շենքը կվաճառվի աճուրդով՝ 4,8 մլն դոլար մեկնարկային գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վաճառքի է հանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր մարզահամալիրը:
Այս հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ` առանց քննարկման։
6,8 հազար քմ մակերեսով շենքը կվաճառվի աճուրդով, որի մեկնարկային գինը կլինի 1 մլրդ 944 մլն դրամ (4,8 մլն դոլար)։
Շենքը ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվել է 2018 թվականին։