Սևան քաղաքի տարածքում 15 հա ցորենի արտ է այրվել

Գեղարքունիքի մարզում այրվել են մոտ 35 հա խոտածածկույթ և ցորենի չհնձաձ արտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սևան քաղաքի տարածքում 15 հա ցորենի չհնձաձ արտ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 13։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ջերմուկի անտառային հատվածում բռնկված հրդեհն ինքնամարվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են մոտ 35 հա խոտածածկույթ և 15 հա ցորենի չհնձաձ արտ։