Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի գիշերը եղել է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։