Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է. Պապիկյանը` Տոյվո Կլաարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում հայտնել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ԵՄ դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Պապիկյանը Կլաարին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
«Նախարարը նշել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ հայտնել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ և շեշտել, որ առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծել միայն դիվանագիտական գործիքակազմով:
Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին