Բրիտանացի գվարդիականն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ

Բրիտանացի գվարդիականն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ
Միջադեպը տեղի է ունեցել թագավորական գվարդիայի պատվո պահակախմբի հերթապահության ժամանակ, որը տևում է մի ամբողջ օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Թագավորական գվարդիայի պատվո պահակախմբի ծռայողներից մեկը ուշագնաց է եղել Վեսթմինսթերյան սրահում Եղիսաբեթ II թագուհու դագաղի մոտ հերթապահություն ժամանակ: Տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Թագուհու դագաղի մոտ պատվո պահակախումը հերթապահում է շուրջօրյա, պահակախմբի անդամների հերթափոխն իրականացվում է յուրաքանչյուր 6 ժամը մեկ։
Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել
Բրիտանական մամուլը գրում է, որ թագուհուն վերջին հրաժեշտ տվողների հերթը ձգվում է 16 կիլոմետր։ Վեստմինսթերյան սրահ մուտք գործելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում։ Եղիսաբեթ II-ի դագաղ այդտեղ է մնալու մինչև սեպտեմբերի 19-ը, երբ նախանշված է նրա հուղարկավորությունը։
Կանխատեսվում է, որ թագուհու հուղարկավորությանը կմասնակցեն շուրջ 750 000 մարդ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում։