Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը, որը սեպտեմբերի 13-ին բարձրացել է 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 27-29, երեկոյան՝ 19-21 աստիճան։