ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, սեպտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4 աստիճանով, սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր, սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ: