Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարարը զրուցել են հեռախոսով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և տարածաշրջանային լարվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդում Է Sputnik Ադրբեջանը, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներն ու տարածաշրջանում առկա լարվածությունը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։