ՌԴ ԶՈւ-ն խոցել է 12 ուկրաինական կառավարման կետ ու 47 հրետանային ստորաբաժանում. ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Օչակովո շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 47 հրետանային ստորաբաժանումներ, ԴԺՀ-ում, Զապորոժիեում ու Նիկոլաևի մարզում ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ, ինչպես նաև 152 շրջաններում կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա: Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, զինամթերքով ու զենքով հինգ ուկրաինական պահեստներ են ոչնչացվել Դոնեցկի, Նիկոլաևսկի ու Զապորոժիեի շրջաններում:
Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում և Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Օչակովի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զորքերի և օտարերկրյա վարձկանների շրջանում մեկ օրում զոհերի ու վիրավորների թիվը կազմել է 800:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 154 ուղղաթիռ, 1944 անօդաչու թռչող սարք, 374 զենիթահրթիռային համալիր», - նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ ոչնչացվել է նաև 4,9 հազար տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 834 մարտական մեքենաներ, 3385 դաշտային հրետանի ու ականանետ, ավելի քան 5,5 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 201-րդ օրը։