Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. շինություններ են վնասվել

Հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։
«Գրադով» արկակոծված շինություն Քարաշենում
Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
«Գրադով» արկակոծված շինությւուն Քարաշենում
«Գրադով» արկակոծված շինություն Քարաշենում