Շախմատի պատանեկան ԱԱ. Մարիամ Մկրտչյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։ 7 տուրից հետո Մարիամ Մկրտչյանը 100–տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 7 միավորով միանձնյա առաջատարն է։
7-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց իսպանացի Մարիա Էյսագուերիին։
Մարիամ Մկրտչյանը միանձնյա առաջատար է շախմատի պատանեկան ԱԱ-ում
Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: