Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինացի զինվորականների ոչնչացված և գրավված տեխնիկայով տեսակադրեր. ռազմատեխնիկայի թվում կան զրահափոխադրիչներ և զինամթերքով լի ավտոմոբիլային տեխնիկա:
Տեխնիկան ոչնչացվել է Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ ազգայնականների հարձակումն անդրադարձնելու ընթացքում։ Կադրերում երևում են այրված մեքենաների կորպուսները։
«Թշնամին հիմնական ուժերը կենտրոնացրել էր այդ ուղղությամբ։ Հակառակորդը կանգնեցվել է սահմանագծին։ Դեսանտայինները արիություն և հերոսություն են ցուցաբերել։ Հերոսության շատ դեպքեր կան։ Օդադեսանտային զորքերի զինծառայողներից ոչ մեկը դիրքը չի լքել, բոլորը շարունակում են կատարել մարտական առաջադրանքները։ Թշնամին այս ուղղությամբ ցանկալի արդյունքի չի հասել, բավականին մեծ քանակությամբ մարդկային ռեսուրսներ և բազմաթիվ միավոր մարտական տեխնիկա է կորցրել»,-պատմել է դեսանտագրոհային գնդի հրամանատարի տեղակալ Ալեքսեյը։
Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներին չի հաջողվում մշտական գնդակոծություններով կոտրել ռուս դեսանտայինների մարտական ոգին կամ գերի վերցնել ՌԴ զինծառայողներից որևէ մեկին:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։