Երևանում, հետիոտնային անցումում, Lexus–ով վրաերթի են ենթարկել անչափահաս տղայի

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում հետիոտնային անցումի վրա վրաերթի են ենթարկել անչափահաս տղայի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` 18:40–ի սահմաններում, Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա.-ն, իր վարած Lexus GS 350 մակնիշի ավտոմեքենայով, Սայաթ-Նովա պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին»,–գրում է կայքը։
Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Երևանում 30-ամյա վարորդը «Nissan»-ով տատ ու թոռան է վրաերթի ենթարկել