Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների շոուն 1 ժամ շուտ կմեկնարկի

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը. Արխիվային լուսանկար
Շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն կգործի մինչև նոյեմբերի 1-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ փոփոխությունը տեղի է ունենում աշնանային ժամանակացույցին անցնելով պայմանավորված։
Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին, իսկ կավարտվի 22:00-ին:
Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:
Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: