Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել

Ուիլյամն ու Քեյթը ժառանգել են հսկայական հողեր, անտառներ և ակտիվներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել, գրում է DailyStar-ը։
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ժառանգել են Քորնուոլի դքսի և դքսուհու տիտղոսները, որից հետո Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը որդուն հռչակել է Ուելսի արքայազն, իսկ նրա կնոջը՝ Ուելսի արքայադուստր։
«Եթե նախկինում արքայազն Ուիլյամի կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ, ապա նոր տիտղոսներ ստանալուց հետո այն կազմել է ավելի քան 1,1 միլիարդ ֆունտ»,–հայտնում է DailyStar-ը։
Նոր տիտղոսների ավելացումը նշանակում է, որ Ուիլյամն ու Քեյթը ժառանգել են հսկայական հողեր, անտառներ և այլ ակտիվներ: Ըստ աղբյորների՝ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը ունեն մոտ 128,000 ակր հող Անգլիայի և Ուելսի 20 շրջաններում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի մահվան մասին, որը երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Արքայազն Չարլզը դարձավ թագավոր, նրա կինը՝ Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։