ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սեպտեմբերի 18-25-ն կմասնակցի Julius Baer Generation Cup շախմատի առցանց մրցաշարին։
Julius Baer Generation Cup մրցաշարին կմասնակցեն 16 գրոսմայստերներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։
Նախնական փուլում շախմատիստները կխաղան 15 տուր։ Ութ ուժեղագույնները կշարունակեն պայքարը նոկաուտ համակարգով։ Մրցույթը կավարտվի սեպտեմբերի 25-ին։
Julius Baer Generation Cup առցանց մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։
Julius Baer Generation Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար է, իսկ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը` 1,6 միլիոն դոլար։