ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել

ԶԱԷԿ. Արխիվային լուսանկար
Զապորոժիեի շրջանի վարչակազմը հայտնել է, որ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու և երաշխավորված հզորության դեպքում վերագործարկել էներգաբլոկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս այն հետագայում վերագործարկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Էներգաբլոկն անցել է սառեցման ռեժիմի և էլեկտրաէներգիա չի արտադրում: Բայց փաստն այն է, որ բլոկն ինքը ստիպված է էլեկտրաէներգիա սպառել ջերմությունը հանելու և ռեակտորը սառեցնելու համար: Հետևաբար, պահեստային դիզելային գեներատորներն այժմ աշխատում են, սա ժամանակավոր լուծում է»,- ասել է Ռոգովը։
Նա նշել է, որ ատոմակայանի մնացած էներգաբլոկները նույնպես սառեցման ռեժիմում են։ Ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանք կատարել և երաշխավորված հզորության դեպքում վերագործարկել էներգաբլոկները։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: