Ռուս ռազմական օդաչուները խափանել են Օսկոլ գետի վրայով Ուկրաինայի ԶՈւ-ի անցումը․ տեսանյութ

Մի-35-ի անձնակազմը կատարել է հակահարձակման ուղղությամբ զորքերի խմբավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողություններին աջակցելու առաջադրանքները:
Sputnik
ՌԴ ԶՈւ Մի-35 հարվածային ուղղաթիռի անձնակազմը խափանել է Խարկովի մարզի Օսկոլ գետի վրայով անցնելու ուկրաինական զորքերի փորձը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ից տեղեկացրելեն, որ հերթական մարտական առաջադրանքի կատարման ընթացքում ուղղաթիռի անձնակազմի կողմից հայտնաբերվել է հակառակորդ, որը փորձում էր գաղտնի կերպով տեղափոխվել Խարկովի մարզի Սենկովո բնակավայրի մոտակայքի Օսկոլ գետի վրայով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 199-րդ օրը։