Ավտովթար Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին. կա զոհ և վիրավոր

ՀՀ ոստիկանություն
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը` վիրավորվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 10:03-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։