Անձրև կգա, բայց տաք կլինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, սեպտեմբերի 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին` նաև ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:
Քամին կլինի արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում սեպտեմբերի 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աստղադիտակն ու «Բիթլզը»․ որն է Երևանում Մեյի հետ նվագող Գուլդմանի երիտասարդության գաղտնիքը
Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ: