20% աճ․համաճարակաբանը ներկայացրել է ՀՀ-ում սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը

Բժիշկը հիվանդանոցում. Արխիվային լուսանկար
ՍՇՎ-ի դեպքերի առյուծի բաժինը եղել է մինչև 14 տարեկան երեխաների մոտ: Երկրում շրջանառվում են հիմնականում պարագրիպն ու ռինովիրուսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վերջին շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՀ) հիվանդացության 20 տոկոս աճ։ Միևնույն ժամանակ ՀՀ-ում վիրուսային վարակների տարածման հետ կապված իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։
«Համաճարակաբանական իրավիճակը լիովին համապատասխանում է աշնանային սեզոնին, հիվանդացության ցուցանիշների արտառոց բարձրացում չի գրանցվել», - ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում (աճը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 1,4 տոկոս նախորդ շաբաթվա համեմատ) ու 5-14 տարեկան երեխաների շրջանում (1,5 անգամ): ՍՇՀ-ն ավելի քիչ է տարածված մեծահասակների շրջանում․չափահաս բնակչության շրջանում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է 1.1 անգամ:
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում այսօր հատկապես տարածված են պարագրիպն ու ռինովիրուսը։ Ախտանշաններն են՝ ջերմաստիճանի բարձրացումը, վերին շնչուղիների (կոկորդ, քթըմպան) բորբոքում, մկանային ցավեր, թուլություն։
Հիվանդության դեպքերի ավելացման միտումը Գրիգորյանը կապում է ուսումնական տարվա մեկնարկի հետ։
Ինչ վերաբերում է ընթացիկ ամռան ցուցանիշներին, ապա այստեղ նույնպես նախորդ տարիների համեմատ սուր շնչառական վարակների դեպքերի աճ էր գրանցվել։
«Նախորդ սեզոնների համեմատ այս ամառ ՍՇՎ հիվանդության ցուցանիշներն ավելի ցածր էին։ Բայց եթե համեմատենք 2022 թվականի ամառային շրջանը նախորդ տարիների հետ, ապա այստեղ 10 տոկոս աճ է նկատվել», - ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ այս ամռանը աղիքային ինֆեկցիայի դեպքերի աճ չի գրանցվել։ Հունիսին ու հուլիսին արձանագրվել է աղիքային վարակների ընդամենը երեք բռնկում, որոնք պայմանավորված էին սննդային գործոնով:
Երեք դեպքերից երկուսը արձանագրվել են Կոտայքի մարզի դպրոցականների շրջանում։ Թունավորման մեկ դեպք տեղի է ունեցել էքսկուրսիայի ժամանակ, իսկ երկրորդը՝ հանրային սննդի օբյեկտում։
Մասնագետը կոչ արեց պահպանել սանիտարական-համաճարակաբանական նորմերը, անձնական հիգիենայի կանոնները, ուտելուց առաջ լվանալ բանջարեղենն ու մրգերը, սննդամթերք չգնել փողոցային առևտրականներից:
Գրիգորյանը խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ գրագետ բուժում ստանալու համար։
Հայաստանում կապիկի ծաղիկի թեստեր կան. նախարարությունը` վարակի տարածմանը հակազդելու մասին