Ուկրաինական ԶՈւ–ն գնդակոծել է Դոնեցկի երկաթուղային կայարանի մոտ գտնվող շուկան այն բանից հետո, երբ ուկրաինական արկն ընկել է շուկայում և հրդեհ է բռնկվել։ Վնասվել են հարակից տները։ Համացանցում տարածվել են գնդակոծության կադրերը։
Ավելի վաղ`առավոտյան, հրթիռակոծվել էր Պետրովսկի թաղամասը։ Նախնական տվյալներով՝ մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, մեկ կին՝ վիրավորվել։
Նախօրեին Դոնեցկի հրետակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ զոհվել էր, ևս հինգը` վիրավորվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։