Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Իզյում-Բալակլեայի խմբավորման 2C-19 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերի հաշվարկների մարտական աշխատանքի կադրերը, որոնցում երևում է`զորքերն ինչ հերոսություն են ցուցաբերել ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի և հրետանու ոչնչացման մարտական առաջադրանքները կատարելիս:
Նախարարությունում հայտնել են, որ ինքնագնաց հրետանային մարտկոցի հրամանատարը ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման հետ փոխգործակցությամբ որոշել է մարտական պահպանությամբ անօդաչու թռչող սարքերի օպերատորների ճշգրիտ գտնվելու վայրը:
Ճշտված կոորդինատների համաձայն՝ «Մստա-Ս» 2C19 ինքնագնաց հաուբիցների հրետանային մարտկոցը ոչնչացրել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման ապարատն ունեցող օպերատորներին և անձնակազմը մարտական պահպանության կազմից:
Բացի այդ, վերջին շրջանում 152 մմ-անոց ինքնագնաց «Մստա-Ս» հաուբիցների հրետանային մարտկոցը ոչնչացրել 6 միավոր զրահատեխնիկա, մեկ ականանետային հաշվարկ և ուկրաինական զորքերի հետևակի ստորաբաժանում ԲՄՊ-1-ի հետ միասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։