Մարզերում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

Անձրևային գյուղ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ։ Սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Քամին արևելյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:

Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 10–ի գիշերը եղել է 10-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29....+31 աստիճան։