Երևանում Մոսկվայի տան տարածքում Մոսկվա քաղաքի 875-ամյակի տոնակատարության շրջանակներում անցկացվել է շաշկու մրցաշար։
Ինչպես լրագրողներին հայտնեց Միջազգային բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, մրցաշարին մասնակցել են հարյուրից ավելի խաղացողներ, իսկ ուժեղագույններից 20-ը հասել են եզրափակիչ։
«Մասնակցում են հանրապետության ուժեղագույն խաղացողները. կան և՛ պրոֆեսիոնալներ, և՛ սիրողական մակարդակի խաղացողներ: Եթե վերջիններըկարողանան դուրս գալ եզրափակիչ, հիանալի կլինի»,- ասաց նա:
Կարապետյանը հավելեց, որ միջոցառումն անցկացվում է արդեն 3-րդ անգամ և կազմակերպվում է Շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ։