Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը կարող է կործանել եվրագոտին

Շատերին ցնցել է այն փաստը, որ Գերմանիան վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ է արձանագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Եվրոյի գոտին վտանգավոր վիճակում է հայտնվել այն պատճառով, որ էներգետիկ ճգնաժամը ոչնչացնում է Գերմանիան։ Այս մասին գրում է Spiked պարբերականը:
«Եվրագատին այնքան է կախված ԳԴՀ-ից, որ այն տնտեսական ցնցումների հետևանքները, որոնց այժմ բախվում է Բեռլինը, շուտով կզգացվեն ամբողջ մայրցամաքում»,-ասված է հրապարակման մեջ:
Հեղինակի խոսքով՝ շատերին ցնցել է այն փաստը, որ Գերմանիան վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ է արձանագրել։
«Գերմանիան եվրագոտու միակ խոշոր երկիրն էր՝ առևտրի հաշվեկշռի անփոփոխ դրական սալդոյով։ Ուստի զարմանալի չէ, որ Գերմանիայի թուլացմանը զուգահեռ եվրոն արագ կորցնում է գինը ոչ միայն դոլարի, այլև նույնիսկ շվեյցարական ֆրանկի նկատմամբ»,-նշել է պարբերականը։
Գերմանիան չի կարող միանգամից հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից. ԱԳՆ ղեկավար
Գերմանիայի քաղաքական վերնախավն առաջացած բոլոր խնդիրները կապում է ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն ատոմային էներգետիկայից հրաժարվելու որոշումը, որն ընդունվել է նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից 2011 թվականին, հանգեցրել է ռուսական գազից Բեռլինի կախվածությանը: Հենց դա էլ ներկայիս էներգետիկ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն է դարձել։
«Նախկին սխալների համար ստիպված կլինեն վճարել հասարակ քաղաքացիները։ Բայց ո՞վ կվճարի, եթե ամբողջ եվրագոտին փլուզվի, հատկապես, երբ տարածաշրջանի առաջատար տնտեսությունն ի վիճակի չէ հաղթահարել սեփական ճգնաժամերը»,- ամփոփվում է նյութում։
Արևմտյան երկրները բախվել են էներգառեսուրսների գների աճին և գնաճի ավելացմանը՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց և ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։ Վառելիքի, առաջին հերթին՝ գազի թանկացման հետևանքով ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում արդյունաբերությունը զրկվել է մրցակցային բազմաթիվ առավելություններից, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։
Ֆրանսիան և Գերմանիան հանդես են եկել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումն արգելելու դեմ. DPA