ԵՄ-ն Սերբիայից պահանջել է ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակում. Վուչիչ

Արևմուտքի երկրների ներկայացուցիչները Բելգրադին կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները Սերբիայից պահանջել են ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակի հարցում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը
Նախօեին Վուչիչը հանդիպում է ունեցել Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության և Արևմտյան Բալկանների այլ տարածաշրջանային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ:
«Ինչպես ինձ հայտնեցին, հիմա բոլորը պետք է հստակեցնեն, թե վարագույրի որ կողմում են ուզում մնալ։ Այն կողմում, որտեղ տնտեսությունն անհետանում է և գոյություն չունի՞, թե՞ հաջողության կողմում, որտեղ իրենք են գտնվում»,- հայտնել Է Սերբիայի առաջնորդը։
Նա նշել է, որ Արևմուտքի երկրների ներկայացուցիչներն իրեն կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:
Վուչիչի խոսքով՝ Սերբիան կրկին դառնում է ճգնաժամի և «նախկինում համաշխարհային տերությունների դրսևորած անսկզբունքայնության» «ուղեկցող կորուստը»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։
Արևմուտքն Ուկրաինայի պատճառով խստացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները չեն կարողացել խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրոպան պատժամիջոցների փակուղում է հայտնվել։